Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան և վարքի խանգարումներ

Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին, հոգնածությանն ու լարվածությանը:

 

Ցանկություն չկա ոչ մի բանի, հնարավոր չէ կենտրոնանալ և ինչ-որ բանով զբաղվել: Առաջանում է անվճռականություն, մտքեր են սկսում ծագել, թե կարծես ոչ մեկին պետք չես և զգացողությունն այն է, որ բեռ ենք դառնում մտերիմների համար: Սրանք գործնականում ծանոթ են  գրեթե բոլոր կանանց: Մյուսներն էլ, թուլության և անտարբերության դեպքում, այսինքն, քայքայված նյարդային համակարգի նշաններով, ինքնուրույն սկսում են իրենց ախտորոշել դեպրեսիա, չհասկանալով, որ այս հիվանդությունը դուրս է կենցաղային հասկացությունից:

 

Ախտանշանները

 

Իրականում դեպրեսիան հոգեկան վիճակ չէ, այլ մարդու հոգեկան, սոմատիկ և սոցիալական բարեկեցությունը խախտող գլխուղեղի հիվանդություն: Դեպրեսիայի թեթև ձևերով պարբերաբար տառապում է կանանց մոտ 70%-ը: Բժիշկներն այս հիվանդությունը բնութագրում են որպես ախտանիշների ամբողջություն, որոնցից է նաև ախորժակի բացակայությունը և  քաշի նվազումը: Բայց, միևնույն ժամանակ դեպրեսիան կարող է ուղեկցվել նաև չափից ավելի շատ սնվելով, երբ կինը փորձում է իր բոլոր խնդիրները լուծել «ուտելով»: Եթե դեպրեսիայի բուժումը ժամանակին չսկսվի , հետագայում կառաջանա պաթոլոգիական քնկոտություն կամ քրոնիկական անքնություն, հոգեկան արգելակում կամ գրգռվածություն, այսինքն, ամեն դեպքում դրանք պաթոլոգիական ախտընթացներ են: Ծանր դեպքերում ինքնասպանության մասին մտքեր են սկսում ծագել:

 

Ձգձվող, երկարատև դեպրեսիայի արդյունքում զարգանում են սոմատիկ հիվանդություններ: Ոմանք փորձում են խնդիրը լուծել ալկոհոլով, ինչի արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Հոգեբանները հաստատում են, որ 90% դեպքերում ալկոհոլիզմի պատճառ է հանդիսանում դեպրեսիան:

 

Բուժումը

 

Դեպրեսիայի բուժման համար բավական չէ միայն հոգեթերապիան, էլ չենք խոսում ինքնուրույն բուժման փորձի մասին, որը դատապարտված է ձախողման: Բժիշկները կարծում են, որ հարկ է համալիր մոտեցում, այսինքն հոգեթերապևտիկ, դեղորայքային մեթոդների համակցում, արտթերապիա, հոգեվերլուծություն և հիպնոզ: Լավ ազդեցություն է թողնում նաև մանուալ թերապիան, մերսումը, ասեղնաբուժությունն ու ֆիզիոթերապիան:

 

Շատ կարևոր է հիվանդությունը չանտեսել և հույս ունենալ, թե ամեն ինչ ինքնիրեն կանցնի: Դա չի օգնի, իսկ ապրումների քանակը կմեծացնի հիվանդության կրկնվելու  հավանականությունը: Դեպրեսիան կարող է դրսևորվել յուրաքանչյուր տարիքում, իսկ հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է 40-ն անց կանանց մոտ: Կանխարգելման նպատակով հարկ է զբաղվել սպորտով, լիարժեք հանգստանալ և վարել առողջ կենսակերպ: Այս ամենը շատ պարզ է, բայցևայնպես արդյունավետ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. rikta.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.07.2015

Հարգելի Varduhi, բարև Ձեզ: Պատանեկան տարիքը համարվում է անցումային տարիք և նման զգացումները, ծայրահեղական մտքերը, շատ բնորոշ են Ձեր տարիքի երեխաներին: Դա ունի ժամանակավոր բնույթ: Երբ կունենաք նման մտքեր և զգացմունքներ, շատ կարևոր է կիսվել ծնողների հետ, հատկապես մայրիկի կամ տարիքով ավելի մեծ քրոջ հետ, հայտնել Ձեր անհանգստության պատճառը: Ձեզ կարող է թվալ, որ շրջապատը Ձեզ չի հասկանում և ընկալում, դա ևս բնորոշ է անցումային տարիքին: Զբաղեցրեք Ձեր մտքերը ավելի օգտակար բաներով, շատ կարդացեք, զբաղվեք որևէ հոբիով կամ  սպորտով: 

Մեդ-Պրակտիկ

07.07.2015

Հարգելի Liana, բարև Ձեզ: Դա կարող է կապված լինել ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվածության, սթրեսային վիճակների հետ: Փորձեք չկենտրոնանալ խնդրի վրա, մեկնեք հանգստանալու բնության գիրկ, եթե դա հնարավոր է: Կարող եք որոշ ժամանակ օգտագործել բուսական որևէ հանգստացնող: Եթե վիճակը չթեթևանա, դիմեք նյարդաբանի: 

Varduhi

25.06.2015

yesel nuyn cenc voncvor graca uzumem inqnaspanutyun anel @tenc mtqeren galis mots prosto im tariq 15 tarekane

Liana

14.06.2015

Hargeli bjishk ogneq xndrum em..ahavor nyardayin em darcel,shat shutem nayrdaynanum,amen mi chnchin ban@ azdum e nyarderis vra.Hets karox en katakov xosel,bayc es da lurj @ndunem u sksem nyardaynanal,mek mek nuynisk et vichakic sksum em lac linel.Xndrum em aseq inchic klini ev inch anem?

Կարդացեք նաև

Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am
Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am

Անաշխատունակ

Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան առողջություն
Պարանոյա
Պարանոյա

Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ  գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :

 

Զիգմունդ Ֆրեյդ...

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան առողջություն Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...

Հոգեկան առողջություն Սնունդը և առողջությունը
Զեկույց «Աուտիզմ» թեմայով
Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...

Հոգեկան առողջություն
Ի՞նչ է հոգեթերապիան
Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...

Բուժում Հոգեկան առողջություն
Ամենահանելուկային թմրանյութը
Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...

Դեղամիջոցներ
Ափիոնային թմրամոլություն
Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...

Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ
Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...

Լուսնի հակառակ կողմը
Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...

Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ